Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լուսինե Ղազարյանի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդի մասին

08.04.2015

Հայտատու` Լուսինե Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.04.2015թ-ին նշանակված Լուսինե Ղազարյանի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող աճուրդ վաճառք`կայացել է մասնակի, վաճառվել է թիվ 2-ին լոտը :
12.05.2015թ ժամը 11:00-ին Լուսինե Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան Գյուլիքևխվյան 20) կանցկացվի Լուսինե Ղազարյանի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդ` բաց դասական եղանակով երկու առանձին լոտերով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է մեկ հարկանի բնակելի տուն, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Սևահող 2-րդ փողոց թիվ 34 հասցեում: Բնակելի տունը տեղակայված է 0,076հա մակերեսով հողամասի վրա, որը տրված է սեփականության իրավունքով,բնակելի տան մակերեսը` 56,7քմ: Այն իրենից ներկայացնում է բետոնյա հիմքով, մեկ տակ քարե պատերով, ծածկը պանելային, մեկ հարկանի շինություն: Բնակելի տան մուտքի դուռը մետաղական է, ներսի դռները և պատուհանները փայտյա են: Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է միջին վիճակում: Լոտ 1-ի մեկնարկային գինը` 7.596.000 ՀՀ դրամ :
Լոտ 3-ը իրենից ներկայացնում է մարդատար ավտոմեքենա, որը գտնվում է ք.Երևան Նոր- Արեշ 45 փողոց 1-ին նրբանցք 5 հասցեում: <> մակնիշի 11SL514 համարանիշի մարդատար ավտոմեքենա, թողարկման տարեթիվը` 2003թ., գույնը <<Մալախիտ>>: Ավտոմեքենայից բացակայում են անվադողերը, այլ ավտոմասեր և պարագաններ, իսկ շարժիչը գտնվում է ապալրակազմ վիճակում: Ավտոմեքենան ունի կապիտալ վերանորոգման կարիք: Լոտ 3-ի մեկնարկային գինը` 504.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինինվեստբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված Լուսինե Ղազարյանի սնանկության հատուկ հաշվին` հ/հ 2473603841650000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան Գյուլիքեխվյան 20)։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Լուսինե Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ., 416 սենյակ:

Հասցե` ք. Երեւան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`