Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Միսակ Սուրենի Հովհաննիսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.04.2015

Հայտատու` Միսակ Սուրենի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.04.2015թ-ին, Միսակ Սուրենի Հովհաննիսյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 05.05.2015թ-ին, ժամը 13-ին ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի շենքում (հասցե՝ ք. Արմավիր, Հանրապետության 41) հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի Միսակ Սուրենի Հովհաննիսյանին և Սամամ Հովհաննիսյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառք (բնակելի տուն, 237,7 ք.մ.,պարիսպ` 22,0 գծամետր, հողամաս 2.100 ք.մ., հասցե` Արմավիրի մարզ, գյուղ` Այգեշատ,7-րդ փ.,տուն`23) մեկնարկային գինը` 4.957.200. (չորս միլիոն ինը  հարյուր հիսունյոթ հազար, երկու հարյուր) ՀՀ դրամ
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681021 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 91 889960