Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ատաստ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող՝ ստորեվ նշված շարժական եվ անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

22.11.2022

Հայտատու` «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

«ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի կողմից 13.12.2022 թվականին ժամը 15։00-ին ք․Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0888/04/21 սնանկության գործով 24.05.2021 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի ստորև նշված շարժական և անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտերով․

Լոտ 1 – Պարտապան «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ օգտին գրավադրված, և Տարոն Արտուշի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարսեր համայնքի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի վկայական՝ 2480935։
 Մեկնարկային գին՝ 4,665,600 ՀՀ դրամ։
Լոտ 2 – Պարտապան «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ օգտին գրավադրված, և Տարոն Արտուշի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, հյուսիս արևմտյան մաս, «Իշխան» ռեստորանի հյուսիս արևմուտք հողատարածք հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի վկայական՝ 2161076։
 Մեկնարկային գին՝ 3,758,400 ՀՀ դրամ։
Լոտ 3 – Պարտապան «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ օգտին գրավադրված, և Տարոն Արտուշի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Աղբերք համայնք, փող. 13, հողամաս 11 բնակավայրի հող հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի վկայական՝ 2626848։
 Մեկնարկային գին՝ 1,620,000 ՀՀ դրամ։
Լոտ 4 – Պարտապան «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի օգտին գրավադրված, և Անուշ Միլիտոսի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Շորժա համայնք բնակավայրի հող հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի վկայական՝ 2140468։
 Մեկնարկային գին՝ 1,360,800 ՀՀ դրամ։
Լոտ 5 – Պարտապան «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի օգտին գրավադրված, և Տարոն Արտուշի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Մյասնիկյան 3 նրբ., թիվ 24,26 հասցեում գտնվող տնամերձ հողամաս անշարժ գույքը, սեփականության իրավունքի վկայական՝ 2290379։
 Մեկնարկային գին՝ 1,984,500 ՀՀ դրամ։
Լոտ 6 – Պարտապան «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի օգտին գրավադրված, և Տարոն Արտուշի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Երևանյան փողոց, հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի վկայական՝ 2186432։
 Մեկնարկային գին՝ 907,200 ՀՀ դրամ։
Լոտ 7 – Պարտապան «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ օգտին գրավադրված, և Տարոն Արտուշի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության 57/21 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի վկայական՝ 2430110։
 Մեկնարկային գին՝ 5,994,000 ՀՀ դրամ։
Լոտ 9 – Պարտապան «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի օգտին գրավադրված, և Տարոն Արտուշի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Արարատի Մարզ, Մասիս համայնքում գյուղնշանակության հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի վկայական՝ 2183736։
 Մեկնարկային գին՝ 1,806,300 ՀՀ դրամ։
Լոտ 10 – Պարտապան «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ պատկանող և վերջինիս կողմից իր պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի օգտին գրավադրված «FORD» մակնիշի, TRANZIT 2.4 TD տիպարի, 2000թ. արտադրության, 104 PP 11 պետհամարանիշով, կարմիր գույնի, բեռնատար տեսակի ավտոմեքենան (նույնացման համար՝ WF0LXXGBFLYC10424, գտնվելու վայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գյուղ Վերին Գետաշեն, Բ թաղամաս, 2-րդ փողոց, 12)։
 Մեկնարկային գին՝ 1,996,650 ՀՀ դրամ։
Լոտ 11 – Պարտապան «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ պատկանող և վերջինիս կողմից իր պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի օգտին գրավադրված «MITSUBISHI» մակնիշի, MONTERO SPORT 3.0 տիպարի, 2000թ. արտադրության, 104 LL 11 պետհամարանիշով, սև գույնի, ունիվերսալ տեսակի ավտոմեքենան (նույնացման համար՝ JA4LS21HXYP038422, գտնվելու վայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գյուղ Վերին Գետաշեն, Բ թաղամաս, 2-րդ փողոց, 12)։
 Մեկնարկային գին՝ 1,377,000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցում հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդում ներկայացված բոլոր գույքերի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումներ և հանդիսանում են գրավի առարկաներ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան 10,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ սնանկության գործով թիվ 2480102725520000 «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում սնանկության հատուկ հաշվին լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (հեռ.` 060 500 250, էլ. Փոստ՝ makar.yeg@gmail.com)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հասցե` ք․ Երևան, Ադոնցի 6/1, 303

Հեռ..` +37460500250

Էլ. փոստ`