Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ջրվեժի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող հողամասերի դասական աճուրդ

23.12.2022

Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Ջրվեժի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող հողամասերի
դասական աճուրդ։


Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ սերվիտուտներ)՝ չկան: Ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար՝ չկան: Շրջակա միջավայրերի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ՝ չկան:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Ջրվեժի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Ջրվեժի համայնքապետարան (Մելքոնյան փողոց 76, 2-րդ հարկ, հեռախոս՝ 010-684929):
Աճուրդը կայանալու է 2023 թ. հունվարի 26-ին ժամը 16:00-ին, Ջրվեժի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկում:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023 թ. հունվարի 23-ը, ժամը 16:00-ն:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`