Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված <<Առևտրի տուն Ինագրո>> ՍՊԸ-ին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

27.01.2023

Հայտատու` <<Առևտրի տուն Ինագրո>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. փետրվարի 28-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/2230/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված <<Առևտրի տուն Ինագրո>> ՍՊԸ-ին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 3 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արմավիրի մարզ, Այգեկ համայնք, 12 փողոց, թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-(շինություն (պահեստ) և հողամաս)-շինության՝ պահեստի մակերեսը 132.7քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով մեկ հարկանի շինություն (դիմային հատվածում իրականացված է արտաքին երեսպատում), տանիքը երկլանջ է, իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 1960-ական թվականներին, 2018-2019 թվականներին վերակառուցվել է, հատակը երեսպատված է բետոնյա երեսսվաղով, ներքին հարդարանքը բացակայում է, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 04-009-0017-0039, մակերեսը՝ 200 քմ, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ պահեստարանների, հողամասը բաղկացած է երկու ուղղանկյուն երկրաչափական կտրվածք ունեցող մասերից, ընդհանուր առմամբ հարթ է, բարեկարգված չէ, շինությունը զբաղեցնում է հողամասի մոտ 3/4-րդ մասը: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 01032018-04-0029: Մեկնարկային գինը՝ 7.059.663 /յոթ միլիոն հիսունինը հազար վեց հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Արմավիրի մարզ, Այգեկ համայնք, 12 փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-(շինություններ և հողամաս)-արտադրամաս՝ մակերեսը 689.7քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով մեկ հարկանի շինություն, տանիքը երկլանջ է, իրականացված է մետաղական վահանակներով, որոշ հատվածներում առկա է ջերմամեկուսիչ ծածկ, կառուցվել է 2016-2017 թվականներին, մուտքի դռները մետաղյա են, ներքին հարդարանքը բացակայում է, սանհանգույցը՝ 23.0 քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով մեկ հարկանի շինություն, տանիքը երկլանջ է, իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2016-2017 թվականներին, մուտքի դուռը մետաղյա է, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա, հատակը երեսպատված է կերամիկական սալիկներով, պատերը՝ ներկանյութով, ներքին հարդարանքը գտնվում է լավ վիճակում, շինության էական մասը նշված չէ իրավունքների պետական գրանցման վկայականում, կաթսայատունը՝ 78.6քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով մեկ հարկանի շինություն, տանիքը երկլանջ է, իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2016-2017 թվականներին, մուտքի դուռը՝ մետաղյա, ներքին հարդարանքը բացակայում է, ջերմոցները՝ 2,559քմ և 2,413.6քմ, մետաղական կմաղքով ցելաֆոնապատ ջերմոցներ, մոնտաժված է ջրասնուցման համակարգեր, կառուցվել է 2016-2017 թվականներին, պահակատունը՝ 18.4քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա ծածկով մեկ հարկանի շինություն, տանիքը երկլանջ է, իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2016-2017 թվականներին, մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակն երեսպատված է բետոնյա երեսսվաղով, պատերը և առաստաղը՝ մամլված թեփատախտակով, գնահատվող տարածքում առկա են շինություններ որոնք որևէ կերպ ներառված չեն անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայականի մեջ, հողամասի մակերեսը՝ 22,787քմ, կադաստրային ծածկագիրը՝ 04-009-0017-0023, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականօբյեկտների, հողամասի հիմնական մասն ունի ուղղանկյունաձև երկրաչափական կտրվածք, ընդհանուր առմամբ հարթ է, բարեկարգված չէ, պարսպապատված է (135.2քմ): Գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 01032018-04-0001: Մեկնարկային գինը՝ 118.120.203 /մեկ հարյուր տասնութ միլիոն մեկ հարյուր քսան հազար երկու հարյուր երեք/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 7. ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծ. Իսակովի պողոտա 25/26 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-շինություն՝ 983.8քմ, բետոնյա հիմքով, քարե պատերով, երկաթ-բետոնյա միջհարկային ծածկով երկու հարկանի շինություն, տանիքն իրականացված է մետաղական վահանակներով, կառուցվել է 2006-2007 թվականներին, դռները և պատուհանները մետաղապլաստե են, հատակն երեսպատված է բետոնյա երեսսվաղով (որոշ հատվածներում՝ սալիկներով և լամինատով), պատերը գաջասվաղված են, շինության հիմնական մասի ներքին հարդարանքը բացակայում է, հողամասը՝ 732,94քմ, կադաստրային ծածկագիրը՝ 01-007-0469-0007, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, հողամասն ունի ուղղանկյունաձև երկրաչափական կտրվածք, շինությունը զբաղեցնում է հողամասի գերակշիռ մասը, գտնվում է 2-րդ գծում, Իսակովի պողոտայի նկատմամբ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ գրավատու Սերոբ Պետրոսի Զեյնալյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով «Առևտրի Տուն Ինագրո» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 29062018-01-0076: Մեկնարկային գինը՝ 83.209.312 /ութսուներեք միլիոն երկու հարյուր ինը հազար երեք հարյուր տասներկու/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 21.02.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606409050000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`