Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքները աճուրդային կարգով օտարելու համար հայտարարված աճուրդի հայտարարություն

15.03.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված <<ՀՀ հողային օրենսգիրք>>, հոդված 68-րդ հոդված

Լոտ N 1. ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Տոնականյան փողոց 28/11 հասցեում գտնվող 08-002-0153-0277 կադաստրային ծածկագրով 0,01384 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետ գրանցման վկայական N23112022-08-0043, տրված 2022 թ. նոյեմբերի 23-ին) աճուրդային կարգով օտարելու համար Արթիկ համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է աճուրդ, որը տեղի կունենա 2023թ. ապրիլի 20-ին ժամը 11:00 –ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում: Նշանակությունը՝ ամառային խոհանոց:

Հողամասի օտարման մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանված է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:

Հողամասի տարածքում, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ առկա չեն:

Լոտ N 2 ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղ Փոքր Մանթաշ 6-րդ փողոց 3-րդ փակուղի 4/43 հասցեում 08-115-0038-0094 կադաստրային ծածկագրով գտնվող 0,07902հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը աճուրդային կարգով օտարելու համար Արթիկ համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է աճուրդ, որը տեղի կունենա 2023թ. ապրիլի 20-ին ժամը 11:30–ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում: Նշանակությունը՝ բնակելի տուն կառուցելու համար:

Հողամասի օտարման մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանված է 514,8 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ մասնակցի անձնագրի կամ սոց քարտի լուսապատճեները, աճուրդի մասնակցության հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր:

Նախավճարը՝ հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով, յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ: Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 14-ը ներառյալ, ժամը՝ 18:00-ն: Մանրամասների համար դիմել Արթիկի համայնքապետարան, հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1 հեռ.՝ +244 5 20 21/ *112 *111

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21

Էլ. փոստ`