Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Յուքոմ>> ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

20.03.2023

Հայտատու` Յուքոմ ՓԲԸ
»Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

2023 թ ապրիլի 5-ին կազմակերպիչ <<Յուքոմ>> ՓԲ ընկերության կողմից ք. Երևան, Րաֆֆու 111(Յուքոմ ընկերության պահեստային տարածք) հասցեում կանցկացվի աճուրդ՝ դասական եղանակով: Բաց աճուրդի են ներկայացված <<Յուքոմ>> ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներ՝ :
Մեկնարկային արժեքներն են՝
Լոտ1՝ 604.000 ՀՀ դրամ, (UAZ 3962 1997), ժամը՝10.30
Լոտ2՝ 432.000 ՀՀ դրամ, (ZAZ 110557 2005), ժամը՝11.00
Լոտ3՝ 6.160.000ՀՀ դրամ, (Էքսկավատոր Mitsubishi MMS 55R 1997), ժամը՝11.30
Լոտ4՝ 22.768.000 ՀՀ դրամ, (Էքսկավատոր Volvo BL71B, 2015), ժամը՝12.00
Լոտ5՝ 1.512.000 ՀՀ դրամ, (Toyota Hilux, 1999), ժամը՝12.30
Վաճառքի ներկայացված գույքը նախկինում շահագործվել է ընկերության կողմից և համարվում է օգտագործված: Գույքը օտարվում է <<ինչպես առկա է>> վիճակով: Գույքի տեղափոխումը իրականացվելու է գնորդի հաշվին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընկերության կողմից չեն տրվում ապրանքի երաշխիքներ: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ապրանքի հետագա շահագործման ժամկետի համար,ինչպես նաև շահագործման ընթացքում ի հայտ եկած թերությունների և (կամ) այլ խնդիրների համար:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, մասնակցի վկայական /տրամադրվում է տեղում/, հաղթող է ճանաչվում առավելագույն գին առաջարկած մասնակիցը, նախավճարը կազմում է ՝լոտի 5 տոկոսի չափով,որը վճարվում է կազմակերպչին՝ աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ՝ բանկային փոխանցման միջոցով: Գույքի ուսումնասիրումը ՝ մինչև աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-16:00`ք.Երևան,Արշակունյաց 34 հասցեում:Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը աճուրդի անցկացման վայրն է, պատճենը տրամադրվում է դիմումի հիման վրա:
Նախավճարի վճարման բանկային տվյալներն են՝
Բանկ՝ <<Էլչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲԸ,հ/հ 217001-264993-001
Էլ. Փոստ՝ bakhshi.yerimyan@ucom.am
Հեռ.՝ +374 93 33 23 82

Հասցե` Երևան Դավիթ Անհաղթ 8/4

Հեռ..` +374 93 33 23 82

Վեբ կայք` https://www.ucom.am/hy/personal/

Էլ. փոստ`