Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Էլիտա Միկոյանին պատկանող գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

27.04.2023

Հայտատու` Էլիտա Միկոյանի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(աճուրդի կազմակերպման և անցկացման մասին)
2023թ. Մայիսի 26-ին, ժամը 13:00-ին ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է Էլիտա Միկոյանի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը երկու առանձին լոտերով.
ԼՈՏ 1. – ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված Էլիտա Մելիքի Միկոյանին պատկանող ոսկյա իր, որպես ոսկու մետաղի ջարդոն: Իրում առկա ոսկու կշիռը՝ 6 գրամ, հարգը՝ 580: Լոտի մեկնարկային գինը` 81,700 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. – ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված Էլիտա Մելիքի Միկոյանին պատկանող ոսկյա իրեր, որպես ոսկու մետաղի ջարդոն: Իրերում առկա ոսկու կշիռը՝ 62,8 գրամ, հարգը՝ 580: Լոտի մեկնարկային գինը` 854,700 ՀՀ դրամ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է հիմք ընդունելով ՙԷքսպերտ Օցենկա՚ ՍՊԸ-ը անկախ գնահատող կազմակերպության կողմից գնահատված արժեքը, առ 24.03.2023թ-ի դրությամբ:
Գույքը հանդիսանում է ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի գրավի առարկա և ի պահ են հանձնվել ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի Շենգավիթ մ/ճ: Գույքի առուվաճառքի, գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, վճարելով մուտքի վճար՝ 5.000 ՀՀ դրամ:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է ՙԱկբա Բանկ՚ ԲԲԸ-ի Տիգրան Մեծ մասնաճյուղի՝ 220531498727000 Էլիտա Մելիքի Միկոյանի սնանկության հատուկ հաշվին:
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ Արդարադատության նախարարի 16 մարտի 2020թ N 116-Ն հրամանով:
Աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարչին 077-64-22-00 հեռախոսահամարով՝ ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 642200

Էլ. փոստ`