Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

“Զանգեզուր Էներգո” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

19.05.2023

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. հունիսի 7-ին, ժամը ժամը 14:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, սենյակ 104 հասցեում նշանակված է “Զանգեզուր Էներգո” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկությամբ կրկնաճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով /նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 տոկոս իջեցված գնով/.
Լոտ 3. MAZ KS-3571-1 /MAZ-5334/ մակնիշի 888 RR 35 պետ. համարանիշի, 1982թ. արտադրության կռունկ, կռունկի իրանի և հիմնակմախքի վրա առկա են ներկի ծածկույթի վնասված և ժանգոտված տեղամասեր, անվադողերը մաշված են և շահագործման ենթակա չեն, շարժիչը խափանված է, երկու մարտկոցները բացակայում են, կռունկի շրջանակը վնասված է, սլաքը /ստրելան/ աշխատում է մեխանիկական եղանակով, մետաղական ձգալարը ժանգոտված և վնասված է, հետնամասի ամբարձիկները վնասված են, ապակիները ջարդված, ընդհանուր վիճակի գնահատականը՝ վատ։ Շուկայական արժեքը կազմում է` 491 520 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված պարտապանի սնանկության 1150011770500517 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`