Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Մավաս Ագրո» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև գրավադրված անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդ

29.05.2023

Հայտատու` Արսեն Ասատրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.06.2023 թվականին, ժամը 12:30-ին. ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում նշանակված է «Մավաս Ագրո» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև գրավադրված անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդը, որը կազմակերպում է սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանը՝ հետևյալ լոտով՝


Լոտ 3 - ք. Երևան, Կենտրոն, Արշակունյաց պողոտա, 1-ին նրբանցք, թիվ 28 բնակելի տուն
Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արմենակ Մկրտչյան (սեփականության վկայական թիվ 2620631, տրված՝ 01.10.2008թ.), բնակելի տուն՝ 332.1քմ մակերեսով, կադաստրային ծածկագիր՝ 01-006-0318-0105-001, հողամաս՝ 0.01507հա մակերեսով, կադաստրային ծածկագիր՝ 01-006-0318-0105/: Գույքը գրավադրված է <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում:
Գույքի մեկնարկային գինը կազմում է 38,972,340 /երեսունութ միլիոն ինը հարյուր յոթանասուներկու հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:


Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ ընդ որում՝ նախավճարը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը։
Նախավճարը վճարվում է փոխանցումով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի 2473605651020000 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:

Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Մավաս Ագրո» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանինˋ 099-49-44-00 հեռախոսահամարով։

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Զովունի, 39 փողոց, 55 շենք, բն․ 4

Հեռ..` +374-99-49-44-00

Էլ. փոստ`