Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառք

01.06.2023

Հայտատու` Ակունքի համայնքապետարան
Սակարկությունների մասին օրենքի 5-րդ հոդված, Հողային օրենսգրքի 67-րդ հոդված


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023թ հուլիսի 4-ին ժամը 11-ին ՀՀ Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի շենքում`Կենտրոնական խճուղի 72 հասցեում, կազմակերպվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք: Աճուրդի է ներկայացվում`լոտ.
1.Հասցեն`Ակունք համայնք, ծածկագիր՝ 07-038-0123-ից, գյուղատնտեսական նշանակության 5.0հա վարելահող, մեկնարկային գինը՝ 2 800 000 դրամ, նախավճարը՝ 1 400 000 դրամ, աճուրդի քայլի չափը՝ 140 000 դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար 5000դրամ վճարի անդորրագիր և անձնագիր: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաև գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք: Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են 2023 թվականի հունիսի 29-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ակունքի համայնքապետարան: Հեռ. 077 87 08 25:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Ակունք բնակավայր, Կենտրոնական խճուղի 72

Հեռ..` 077870825

Էլ. փոստ`