Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՁ Սաթիկ Ռազմիկի Աչիկյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.06.2023

Հայտատու` ԱՁ Սաթիկ Ռազմիկի Աչիկյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.06.2023թ-ին ժամը 13:00-ին հայտարարված ԱՁ Սաթիկ Ռազմիկի Աչիկյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
30.06.2023թ-ին ժամը 13:00-ին ԱՁ Սաթիկ Ռազմիկի Աչիկյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/ կանցկացվի Սաթիկ Ռազմիկի Աչիկյանին պատկանող գույքի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1 - ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Ավետիսյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույք /239,7 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 9,75 քմ ընդհանուր մակերեսով բաղնիք, 3,1 քմ և 0,6 խմ ընդհանուր մակերեսով պարիսպ, 600 քմ ընդհանուր մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիր 06-007-0263-0002, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 15062015-06-0012/ - մեկնարկային արժեքը կազմում է 1.821.190 /մեկ միլիոն ութ հարյուր քսանմեկ հազար հարյուր իննսուն/ ՀՀ դրամ:
Լոտ 2 - ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի փողոց, թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույք /0,0024հա ընդհանուր մակերեսով հողամաս, կադաստրային ծածկագիր 06-007-0037-0003, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 16062015-06-0027/ - մեկնարկային արժեքը կազմում է 40.860 /քառասուն հազար ութ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի նախավճարը պետք է կազմի լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, պետք է վճարվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004058737 սնանկության հատուկ հաշվին և վճարումը հավաստող փաստաթուղթը հայտի հետ միասին աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 ներկայացվի ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդի կանոնակարգի համաձայն աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար դիմել ԱՁ Սաթիկ Ռազմիկի Աչիկյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (հեռ. (077) 19-10-76):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`