Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Տիգրան Վերժի Մուրադանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, Տիգրան Վերժի Մուրադանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

09.06.2023

Հայտատու` Տիգրան Վերժի Մուրադանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. հունիսի 28-ին ժամը 12:30-ին Տիգրան Վերժի Մուրադանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Տիգրան Վերժի Մուրադանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, Տիգրան Վերժի Մուրադանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. Ոսկյա իրեր: Գույքի նկարագրությունը-ութ հատ 580 հարգի 100 գրամ (իրում պարունակվող ոսկու կշիռը) ընդհանուր քաշով շղթա, մեկ հատ 580 հարգի 5 գրամ ընդհանուր քաշով թևնոց, երեք հատ 580 հարգի 8,50 գրամ ընդհանուր քաշով կուլոն, մեկ հատ 580 հարգի 2,50 գրամ ընդհանուր քաշով մատանի, տասներկու հատ 580 հարգի 21 գրամ ընդհանուր քաշով ականջօղ, մեկ հատ 580 հարգի 12,50 գրամ ընդհանուր քաշով ժամացույցի կոտրված մաս: Մեկնարկային գինը՝ 2.035.000 /երկու միլիոն երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473606781940000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`