Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արմեն Վալերիի Մկրտչյանի սնանկության գործով նշանակված աճուրդի մասին

13.06.2023

Հայտատու` Արմեն Վալերիի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ՝ Մակար Եղիազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Արմեն Վալերիի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի կողմից 04.07.2023 թվականին ժամը 15։00-ին ք․Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1328/04/20 սնանկության գործով 22.09.2020 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված Արմեն Վալերիի Մկրտչյանի ստորև նշված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտով․

Լոտ 1 – Պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Ջուլիետտա Հրաչյայի Մեսրոպյանին, Սերգեյ Հրաչյայի Մեսրոպյանին և Հայաստան Արսենի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ օգտին գրավադրված ՀՀ, Երևան, Աջափնյակ, Սիսակյան փողոց 18բ շենքի թիվ 5 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը, (մակերեսը՝ 63,2քմ, հարկայնությունը՝ 9/2 սեփականության իրավունքի վկայական՝ 11092012-01-1122, կադաստրային ծածկագիր՝ 01-001-0021-0001-014-005)։
 Մեկնարկային գին՝ 24,800,000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցում հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդում ներկայացված բոլոր գույքի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումներ և հանդիսանում է գրավի առարկա։ Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնք գույքի ձեռք բերման դեպքում ենթակա են վտարման։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան 200,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Արմեն Վալերիի Մկրտչյանի սնանկության գործով թիվ 2480103340300000 «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում սնանկության հատուկ հաշվին լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (էլ. Փոստ՝ makar.yeg@gmail.com)։

Հասցե` ք․ Երևան, Ադոնցի 6/1, 303

Հեռ..` +37460500250

Էլ. փոստ`