Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գրիգոր Ճաղարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: Գործ թիվ` ՍնԴ/3629/04/22

23.06.2023

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. Հուլիսի 20-ին ժամը 12:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում նշանակված է Գրիգոր Ճաղարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Գայի փող. 78շ, բն. 36 հասցեում գտնվող, թիվ` 24012023-11-0002 սեփականության վկայականով, 86,4 քառ. մետր մակերեսով բնակարան, 5 հարկանի շենքի 4-րդ հարկ, մուտքի դուռը ֆաներա, ներքին դռները փայտ և ՄԴՖ, պատուհանները՝ փայտ, պատերը հիմնականում ներկապատ, հատակը լինոլեում, միջհարկային բարձրությունը 2,6 մետր, ներքին հարդարումը 8 բալային համակարգով գնահատվում է 3 բալ:
Շենքը 3-րդ կարգի վթարային է:
Մեկնարկային գինը՝ 14 500 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295475 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա՝ 14.07.2023թ. ժամը՝ 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գրիգոր Ճաղարյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`