Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Կարեն Գևորգի Տոնյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին:

26.06.2023

Հայտատու` Ա/Ձ Կարեն Գևորգի Տոնյանի սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. Հուլիսի 26-ին , ժամը 13: 00, Ա/Ձ Կարեն Գևորգի Տոնյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի Ա/Ձ Կարեն Գևորգի Տոնյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը: Աճուրդի է հանված Ա/Ձ Կարեն Գևորգի Տոնյանին 1 լոտով պատկանող միջոցնը այն է`
Լոտ 1. ավտոմեքենա - NISSAN TEANA 2.3 մակնիշի, 21 VX 001 համարանիշի, 2004թ. արտադրության – 1.254.200 ՀՀ դրամ:
Նկարագրություն`
Մեքենան գտնվում է աշխատանքային վիճակում: Սրահը գտնվում է միջին վիճակում: Նստանեղերը կաշվեպատ, ղեկը աջ կողմից վերափոխված է ձախ: Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են աշխատանքային վիճակում, սակայն դրանցում հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշման համար անհրաժեշտ է առավել նեղ մասնագիտական փորձաքննություն և հետազոտություն: Թափքի վրա նկատելի են վերանորոգման ենթակա հատվածներ։ Մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, մեքենայի վիճակը գնահատվում է միջին:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Արդշինբանկ> Սևան մ/ճ 2477203788570000 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 :00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան հետևյալ հասցեով` /ք.Երևան,Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`