Հարություն Նորիկի Էվոյանին պատկանող հասարակ անվանական բաժնետոմսերի աճուրդ - վաճառքի մասին
07.07.2023
2023 թ. հուլիսի 07-ին ժամը 15:00 նշանակված Հարություն Նորիկի Էվոյանին պատկանող հասարակ անվանական բաժնետոմսերի աճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2023թ. հուլիսի 28-ին ժամը 15:00 թիվ ՍնԴ/1455/04/22 սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Հարություն Նորիկի Էվոյանին պատկանող թվով 25 հատ, 10,400 ՀՀ դրամ անվանական արժեքով, հասարակ անվանական բաժնետոմսերի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
ԼՈՏ 1. «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ-ում առկա թվով 25 հատ հասարակ անվանական բաժնետոմս /արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը՝ AMHEZBS10ER5/ :
Լոտի մեկնարկային գինը կազմում է 90,656 / իննսուն հազար վեց հարյուր հիսունվեց / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 24.07.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Հարություն Նորիկի Էվոյանի անվամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150003708218221 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Հարություն Նորիկի Էվոյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:
Հասցե` ք. Երևան, Ավան-Առինջ, 2-րդ մկրշ., 3/3 շենք, 33 բն.
Հեռ..` +37491509504
Էլ. փոստ`