Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից աճուրդային եղանակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Շահումյան փողոց 1/5 հասցեում գտնվող 08-002-0057-0193 կադաստրային ծածկագրով 0,01234 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից աճուրդային կարգով օտարելու համար Արթիկի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ

14.07.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից աճուրդային եղանակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Շահումյան փողոց 1/5 հասցեում գտնվող 08-002-0057-0193 կադաստրային ծածկագրով 0,01234 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15062023-08-0018, տրված՝ 2023թ. հունիսի 15-ին) աճուրդային կարգով օտարելու համար Արթիկի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ, որը տեղի կունենա 2023թ. օգոստոսի 18-ին ժամը 11:30–ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում:
Հողամասի օտարման մեկնարկային գինը 1քմ-ի համար սահմանված է 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
Հողամասի տարածքում, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ առկա չեն:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ մասնակցի անձնագրի կամ սոց քարտի լուսապատճեները, աճուրդի մասնակցության հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր:
Նախավճարը՝ հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով, յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ: Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ, ժամը՝ 18:00-ն: Մանրամասների համար դիմել Արթիկի համայնքապետարան, հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1 հեռ.՝ +244 5 20 21/ *112 *111

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`