Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.09.2023

Հայտատու` <<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. օգոստոսի 16-ին, ժամը 11:30-ին <<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2023թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 11:30-ին <<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեում կանցկացվի <<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով մեկ լոտով.

Լոտ 3 - Ավտոմեքենա՝ HYUNDAI H1 2.4 L մակնիշի, թողարկման տարեթիվը 2013թ., նույնականացման համարը` KMJWA37RADU551866, հաշվառման համարանիշը՝ 909 VV 10, Տ/Մ գրանցման վկայագիր՝ HB217422, ՏՄ տեսակը՝ ավտոբուս, գույնը՝ սպիտակ, թափքի տեսակը՝ վագոն, փոխանցման տուփը՝ մեխանիկական, անիվները՝ միջին, անվահեծերը՝ գործարանային, սրահը՝ կտորյա, ղեկը ձախակողմյան,մեքենայի տեխնիկական վիճակը գնահատվում է՝ միջին, առկա են վնասված հատվածներ, նշենք նայև, որ մեքենայի շարժիչը վերափոխված է այլ ավտոմեքենայի շարժիչով: Մեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով:
Լոտի արժեքը կազմում է 2.622.600 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և տեղափոխման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով <<Ռոյալ Ինտերթեյնմենտ>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ 220533335562000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`