Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

06.09.2023

Հայտատու` <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
Սնանկության մասին ՀՀ օրենք 76-րդ հոդված

05.09.2023թ. հայտարարված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
26.09.2023թ. ժամը 13:00-ին <<Բյուրակն>> ՍՊԸ-ի թիվ ԵՇԴԴ/0046/04/13 սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սեն. հասցեում կանցկացվի <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի՝ սարք-սարքավորումների բաց դասական եղանակով, հրապարակային սակարկութուններով աճուրդ-վաճառք: Գույքը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզում և մեծաքանակ լինելու պատճառով հնարավոր չէ ներկայացնել մանրամասն նկարագրությունը: Գույքն իրենից ներկայացնում է
Լոտ-14 Պահածոների /տոմատի/ արտադրման հոսքագիծ 500 տ/24 ժամ, 1 հատ, մեկնարկային արժեքն է՝ 3.893.780 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդում ձեռք բերվող գույքի աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը, կանխավճարը և մուտքի վճարները պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության թիվ` 2473604159020000 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ`
Ռ.Խալաթյանի մոտ ժամը 10:00-ից մինչև 18:00 ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` Այգեստան 11 փող. տուն 189

Հեռ..` 91 543207

Էլ. փոստ`