Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում 05/04/2024թ. ժամը 12:00–ին տեղի կունենա մրցույթ՝ Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից 2 լոտով

04.03.2024

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
ՀՀ հողային օրենսգիրք, հոդված 76, հոդված 77

05/04/2024թ. ժամը 12:00–ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից
Լոտ 1. 08-046-0120-0039 կադաստրային ծածկագրով 1.22152 հա մակերեսով վարելահողը,
Լոտ 2. 08-046-0120-0038 կադաստրային ծածկագրով 3.41067 հա մակերեսով արոտավայրը հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու համար մրցույթ: Հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով: Հողամասի տարածքում ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարեր առկա չեն: Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային գինը Լոտ 1-ի համար մեկ հեկտարը՝ 6150 ՀՀ դրամ է, իսկ Լոտ 2-ի համար՝ մեկ հա՝ 2750 ՀՀ դրամ: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր և անձնագիր: Նախավճարը՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով, յուրաքանչյուր քայլը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ: Հայտերի ընդունումը դադարեցվում է 01/04/2024թ. ժամը 18:00-ին: Մանրամասները՝ +244 5 20 21 հեռախոսահամարով:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`