Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Տուկասա» ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով երրորդ անձի կողմից գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման մասին

18.03.2024

Հայտատու` «Տուկասա» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2024թ․ մարտի 13-ին ժամը 11:30-ին «Տուկասա» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված գույքի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։
Ըստ այդմ՝ 2024թ․ ապրիլի 02-ին ժամը 11։30-ին ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի երրորդ անձին պատկանող և «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ «Տուկասա» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված՝ ստորև նշված նկարագրին համապատասխան անշարժ գույքի կրկնաճուրդը, բաց դասական եղանակով․
Լոտ-1. ք․ Երևան, Արաբկիր, Թբիլիսյան խճուղի 3/4 հասցեի անշարժ գույքը, որը բաղկացած է 456․4 քմ մակերեսով բնակելի տնից (որից փաստացի գոյություն ունի 397․8 մ2) և 0,0675 հա հողամասից։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 87 759 936 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի նոտարական վավերացման, պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է անկանխիկ փոխանցումով՝ «Այ Պլաստ» ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817087185900 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Հարությունյանին (հեռ. 095 110 216 /այդ թվում՝ Viber, WhatsApp/):

Հասցե` ք. Երևան, Մոլդովական 3, բն. 62

Հեռ..` +(374)95110216

Էլ. փոստ`