Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Գևորգ Վարուժանի Մարգարյանին /սնանկ. գործ թիվ ՍնԴ/0147/04/23/ սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա հանդիսացող, գույքը աճուրդով վաճառելու մասին

18.03.2024

Հայտատու` Գևորգ Վարուժանի Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյան
«Սնանկությանմասին» ՀՀօրենքի 76-րդհոդված

18.03.2024թ նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:09.04.2024թ ժամը 12:00-ին ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեի շենքում կանցկացվի` թիվ ՍնԴ/0147/04/23 սնանկության գործով, Գևորգ Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա հանդիսացող, գույքի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով/գնի ավելացման/ մեկ առանձին լոտով

ԼՈՏ 1. Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՙԱՄԻՕ ԲԱՆԿ՚ ՓԲԸ-ում գրավի առարկա հանդիսացող՝ գույքն այն է. ՀՀ Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, քաղաք Արմավիր Բաղրամյան փողոց 23 շենք 26 բնակարան հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան 73,0 քմ մակերեսով, 5 հարկանի շենքի 1-ին հարկ: Բնակարանը գազաֆիկացված է, կատարված է մասնակի ներքին հարդարման աշխատանքներ: Սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2650825: Լոտի մեկնարկային գինն է 12.555.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ այն է. ո΄չ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300559324200)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (haroyan1971@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Փ. Վեդի

Հեռ..` +374 55 131313

Էլ. փոստ`