Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան Լիլիթ Դարբինյանի թիվ ՍնԴ/0878/04/18 սնանկության գործով գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

20.03.2024

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 185-14

19․03.2024թ. ժամը 12:00-ին, հայտարարված աճուրդը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
09․04.2024թ. ժամը 10:00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող. 5 շ., 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Լիլիթ Դարբինյանի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի է ներկայացվում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում իրավաբանական անձի կողմից գրավադրված հետևյալ գույքը.
Լոտ 1 - Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք․Էջմիածին-Մարգարա խճուղի թիվ 20 հասցեի անշարժ գույք /սեփ․ վկայական` թիվ 08102015-04-0028, տրվ.` 08.10.2015թ./: Հողամասի նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, օգտագործման նպատակը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: Հողամասի մակերեսը` 13 հա, որից 12 հա՝ սեփականություն, 1 հա՝ վարձակալություն: Սեփականության վկայականում առկա են մի քանի շինություններ, որոնցից համեմատաբար բարվոք վիճակում են գտնվում և կապիտալ վերանորոգումից հետո կարող են օգտագործվել միայն 33․8 քմ մակերեսով ենթակայանը և 189․4 քմ մակերերսով անասնաշենքը։ Մնացած շինությունները ամբողջությամբ կամ մասնակի քանդված են, օգտագործման համար պիտանի չեն։ Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, գնահատման օրվա դրությամբ կազմում է 158․730․000 դրամ, որը պետք է վճարվի (փոփոխվելու դեպքում՝ փոփոխված չափով) գնորդի կողմից: Աճուրդի մեկնարկային գինը՝ 44.446.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 02.04.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով /բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ ««ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811028466800, որպես ստացող նշելով պարտապան Լիլիթ Դարբինյանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, որոնք սույն աճուրդի համար չեն գործում), որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Կանոնակարգի՝ աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթները չեն գործում՝ մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`