Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բազե ՀԷԿ ՍՊԸ-ի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

21.03.2024

Հայտատու` Բազե ՀԷԿ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

Բազե ՀԷԿ ՍՊԸ-ի սնանկության գործով 21.03.2024թ. ժամը 10:30-ին նշանակված գույքերի աճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով։
12.04.2024թ. ժամը 10:30-ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Բազե ՀԷԿ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տարոն Բանդուրյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։ Վաճառքի են ներկայացվում Բազե ՀԷԿ ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող հետևյալ գույքերը՝

Լոտ 1։ ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Վայք, գ․ Սարավանի մայրուղի 1 հասցեում գտնվող հողամաս, սեփ․ վկայական՝ 28062022-10-0009

Հողամասի տվյալները: Կադաստրային ծածկագիր՝ 10-039-0324-0005, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ Էներգետիկայի, մակերեսի չափը՝ 0․05 հա, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն։ Հողամասը գտնվում է Դարբ գետի ափին մոտ, հողամասը բարեկարգված չէ, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային, բավարար։ Տարածաշրջանի գրավչությունը՝ միջինից ցածր, Բարելավումներ՝ չկան։ Հողամասը ծանրաբեռնված չէ շինություններով և կառույցներով։

Գույքի շուկայական արժեքը կազմում է 118.098 /հարյուր տասնութ հազար իննսունութ/ ՀՀ դրամ:

Լոտ 2։ ՀՀ, Վայոց Ձորի մարզ, համայնք Վայք, գ․ Սարավան, 3-րդ փողոց, 21/1 հասցեում գտնվող հողամաս, սեփ․ վկայական՝ 28062022-10-0010

Հողամասի տվյալները: Կադաստրային ծածկագիր՝ 10-039-0338-0061, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ Էներգետիկայի, մակերեսի չափը՝ 0․1 հա, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն: Հողամասը գտնվում է Դարբ գետի ափին մոտ, ունի բավականին թեքություն, հողամասը բարեկարգված չէ, տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային անբավարար, չկա անմիջապես հողամասին մոտեցող ճանապարհ։ Տարածաշրջանի գրավչությունը՝ միջինից ցածր, Բարելավումներ՝ չկան։ Հողամասը ծանրաբեռնված չէ շինություններով և կառույցներով։


Գույքի շուկայական արժեքը կազմում է 203.391 /երկու հարյուր երեք հազար երեք հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 07.04.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ, հ/հ 1570098301810100)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կարող եք ստանալ նախորոք դիմելով սնանկության գործով կառավարչին կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Կանոնակարգի՝ աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթները չեն գործում՝ մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (banduryan.taron@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին(հեռ +37444 995588 նաև WhatsApp և VIBER):

Հասցե` ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13 շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ

Հեռ..` +37444995588

Էլ. փոստ`