Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Գևորգ Հակոբի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Կամուրջ>> ՈւՎԿ ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

25.03.2024

Հայտատու` Գևորգ Հակոբի Միքայելյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2024թ. ապրիլի 19-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/2441/04/23 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Գևորգ Հակոբի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Կամուրջ>> ՈւՎԿ ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 11-րդ փողոց 59 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տան հողամասը կրում է 01-005-0342-0032 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 331.71 քմ մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը հարթ է, գտնվում է անմշակ վիճակում, Ըստ վկայականի հողամասը ծանրաբեռված է երկու շինությամբ՝ բնակելի տուն՝ 138.2 քմ մակերեսով և օժանդակ շինություն՝ 19.4 քմ մակերեսով, շենքի հարկայնությունը՝ 1 հարկ և նկուղ, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքի ծածկույթը թիթեղ, մուտքի դուռը մետաղական /չինական արտադրության/, ներսի դռները՝ փայտե, գտնվում են վատ վիճակում, պատուհանները՝ մի մասը մետաղապլաստե, մի մասը՝ փայտե, գտնվում են վատ վիճակում, բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում, տան հյուրասենյակի և ննջասենյակների հատակը տախտակ է, միջանցքի հատակը բետոնապատ է, սալիկապատված, պատերը պաստառապատ են, գտնվում են վատ վիճակում, հյուրասենյակի պատերը և առաստաղը գաջասվաղված, պատված ներկանյութով՝ գտնվում են միջին վիճակում, ննջասենյակներից մեկի պատերը և առաստաղը գաջասցաղված, պատված ներկանյութով, գտնվում են շատ վատ վիճակում, ննջասենյակներից երկրորդի և երրորդի պատերը և առաստաղը գաջասվաղված, պատված ներկանյութով՝ գտնվում են միջինից վատ վիճակում, խոհանոցի հատակը սալիկապատ է, պատերը ներկված, առաստաղը գտնվում է վատ վիճակում, առկա է 2 սանհանգույց, որոնցից մեկի հատակը և պատերը սալիկապատված, առաստաղը ենթակա է վերանորոգման, մյուսի հատակը սալիկապատ /չեխական սալիկ/, պատերը՝ ներկանյութ, կոմունիկացիաներն առկա են: Օժանդակ շինությունը ծառայում է որպես մառան, հարկայնությունը՝ 1 հարկ, կառուցման նյութը՝ տուֆ, պատերի շարվածքը՝ տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքը՝ մետաղական, մուտքի դուռը փայտե, պատուհանները՝ փայտե, հատակը, պատերը և առաստաղը սվաղված է, գտնվում է վատ վիճակում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գևորգ Հակոբի Միքայելյանին /վկայական՝ 13022020-01-0341/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 11112021-01-0133/, ապահովելով Գևորգ Հակոբի Միքայելյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 39.528.000 (երեսունինը միլիոն հինգ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 12.04.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607118050000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`