Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Զոյա Հրանտի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

25.03.2024

Հայտատու` Զոյա Հրանտի Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված


2024թ. ապրիլի 19-ին ժամը 14:30-ին Զոյա Հրանտի Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Զոյա Հրանտի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արարատի մարզ համայնք Այգեզարդ հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-մակերեսը՝ 0,11 հա, կադաստրային ծածկագիրը՝ 03-009-0245-0019, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր, տեղազննման օրվա դրությամբ գնահատվող հողամասում առկ էր ջրամատակարարում, հողամասը քարերից մաքրված էր, առկա էին պտղատու ծառեր: Մեկնարկային գինը՝ 637.729 /վեց հարյուր երեսունյոթ հազար յոթ հարյուր քսանինը/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. ՀՀ, Արարատի մարզ, համայնք Այգեզարդ հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-մակերեսը՝ 0,4403 հա, կադաստրային ծածկագիրը՝ 03-009-0245-0031, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր, տեղազննման օրվա դրությամբ գնահատվող հողամասում ջրամատակարարումը առկա էր, հողամասում առկա էր 14,12քմ մակերեսով շինություն: Մեկնարկային գինը՝ 2.072.620 /երկու միլիոն յոթանասուներկու հազար վեց հարյուր քսան/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605493950000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`