Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քրիստինե Խաչատուրի Հարությունյանի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

29.03.2024

Հայտատու` Քրիստինե Խաչատուրի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

Քրիստինե Խաչատուրի Հարությունյանի թիվ ՍնԴ/2446/04/23 սնանկության գործով Քրիստինե Խաչատուրի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 29.03.2024թ. ժամը 11։00-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
19.04.2024թ. ժամը 11։00-ին Քրիստինե Խաչատուրի Հարությունյանի թիվ ՍնԴ/2446/04/23 սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Քրիստինե Խաչատուրի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ։ Կրկնճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
ԼՈՏ 1. Քրիստինե Խաչատուրի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող VEGA X 16 մոդելի, 2018թ-ի արտադրության ննջասենյակի կահույք։ Կահույքը բաղկացած է 1 պահարանից, 2 տումբաներից, հայելուց և 1 մահճակալից, օգտագործում է 2018թ-ից, պատրաստված է լամինատից, պահարանի դռների ծխնիների վերին և ստորին հատվածները վնասված են, տումբաների վրա առկա են պոկված և վնասված հատվածներ, կահույքն ունի բնականոն մաշվածություն, ապրանքային վիճակը՝ միջին։ Գույքը գրավադրված է ԱՄԵՐԱԻԲԱՆԿ ՓԲԸ-ում Քրիստինե Խաչատուրի Հարությունյանի վարկային պարտավորությունների համար։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 104,000.00 ՀՀ դրամ:
Գույքը գնելու դեպքում գույքի տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 12.04.2024թ. ներառյալ կարող են հայտ (կցվում է ֆիզիկական անձ մասնակցի հայտի ձևը) ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ՀՀ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտի բովանդակությունը և ներկայացմանն առնչվող հարցերը կարգավորվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով։ Հայտին կից պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 200,000.00 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված Քրիստինե Խաչատուրի Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1150000501421448 մինչև աճուրդի հայտ ներկայացնելը:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագլելուց հետո 10 օրվա ընթացքում, իսկ եթե նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի (գրավատուի) և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 10,000.00 ՀՀ դրամ ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված Քրիստինե Խաչատուրի Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1150000501421448։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 12.04.2024թ. ներառյալ ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 104 սենյակ հասցեին կամ vahramapresyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը և առկայության դեպքում էլեկտրոնային փոստի հասցեն: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը վերը նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 12.04.2024թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին, դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով Քրիստինե Խաչատուրի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանի հետ, հեռ. 055 504-506:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5 շ., 104 սենյակ

Հեռ..` +374 55 504506

Էլ. փոստ`