Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ (ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ) ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.03.2024

Հայտատու` Գորիսի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ շարժական գույքերը՝ ավտոմեքենաները.
Լոտ 1 - SUZUKI GRAND VITARA 2.7 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 855 LL 70, սեփականության վկայական՝ N 14CC825013, թողարկման տարեթիվը՝ 2007թ.) մեկնարկային գին սահմանելով 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:
Լոտ 2 - VAZ 21214 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 502 CR 61, սեփականության վկայական՝ N 14YY678214, թողարկման տարեթիվը՝ 2004թ.) մեկնարկային գին սահմանելով 750000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 17-ին ժամը 14.00-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը (ժամը 17:00):
Մասնակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում՝ ք.Գորիս Անկախության 3 հասցեում, 093723737 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 10:00-17:00:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ գույքի մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդի նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:

Հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ.՝ +37428425696
Էլ. փոստ՝ gorismunicipality@gmail.com

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք․Գորիս, Անկախության փողոց թիվ 3

Հեռ..` +374028422552

Էլ. փոստ`