Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքն աճուրդով վաճառելու մասին

08.04.2024

Հայտատու` «Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
16.10.2023թ. նշանակված աճուրդը ստորև թվարկված լոտերի մասով չի կայացել:
2024թ. մայիսի 15-ին ժամը 15:30-ին «Պրեցիոուս Մտալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով, 10% նվազեցված մեկնարկային գներով՝ ստորև ներկայացված լոտերին համապատասխան:

Լոտ 2 - Հնոց AGP – 1 - 72 520 ՀՀ դրամ,
Լոտ 3.2 - Դրոշմման հաստոց – 1 – 11 490 ՀՀ դրամ,
Լոտ 4 - Թանկարժեք մետաղների զտող և վերամշակող սարքավորում – 1 – 190 800 ՀՀ դրամ,
Լոտ 5 - Զարդերի ձևափոխման պնևմատիկ սարքավորում – 2 - 19 110 ՀՀ դրամ,
Լոտ 6 - Հղկման հաստոց – 1 – 12 240 ՀՀ դրամ,
Լոտ 7.1 - Փայլեցման հաստոց ինքնաշեն – 1 – 9 180 ՀՀ դրամ,
Լոտ 8 - Մետաղալար ձգող հաստոց – 1 – 18 350 ՀՀ դրամ,
Լոտ 9 - Մետաղի սառը գլանման հաստոց – 1 – 49 640 ՀՀ դրամ,
Լոտ 12 - Մետաղական կաղապարներ ոսկյա զարդերի դրոշմման համար – 233 - 1 066 770 ՀՀ դրամ,
Լոտ 14 - Փայլեցնող սարք ALEX Mashine (Թուրքիա) – 1 – 9 570 ՀՀ դրամ,
Լոտ 15 - Կերամիկական կամ փոշու միջոցով փայլեցնող սարք FIOA (Իտալիա) – 1 – 19 100 ՀՀ դրամ,
Լոտ 16 - Ոսկեպատման սարքավորում KC-2 (Թուրքիա) – 1 – 28 260 ՀՀ դրամ,
Լոտ 17 - Փայլեցնող սարք OTEC (Գերմանիա) – 1 – 15 300 ՀՀ դրամ,
Լոտ 19 - Հիդրոզոնային եռացման սարք 280/A (Թուրքիա) – 2 - 38 180 ՀՀ դրամ,
Լոտ 21 - Շտամպեր GUNER (Թուրքիա) – 850 – 4 540 120 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, տեղափոխման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով՝ «Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի 11807022587503 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին /հեռ.099 06 44 08/:

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 95 064408

Էլ. փոստ`