Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍնԴ/1390/04/23 սնանկության գործով պարտապան Լևոն Մկրտչի Գրիգորյանին պատկանող և գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդի կազմակերպման մասին

09.04.2024

Հայտատու` Լևոն Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2024թ․ ապրիլի 26-ին ժամը 10:30-ին ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Լևոն Մկրտչի Գրիգորյանին պատկանող և «Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված, պարտապանին պատկանող՝ ստորև նշված նկարագրին համապատասխան անշարժ գույքի աճուրդը, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ 1- ՀՀ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Լենինգրադյան փողոց, 23/13 շենք, 9 բնակարան հասցեի գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական թիվ 27122013-01-0329, տրված 27.12.2013թ․, մակերեսը՝ 37․2 ք․մ․, կադաստրային ծածկագիրը՝ 01-007-0282-0087-001-009):
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 31.247.000ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի նոտարական վավերացման, պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% (բայց ոչ ավել քան 200,000 ՀՀ դրամը) և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է անկանխիկ փոխանցումով՝ Լևոն Գրիգորյանի սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817088996800 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդին մասնակից չհանդիսացող, սակայն աճուրդին ներկա գտնվել ցանկացող անձինք աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Հարությունյանին (հեռ. 095 110 216 /այդ թվում՝ Viber, WhatsApp/):

Հասցե` ք. Երևան, Մոլդովական 3, բն. 62

Հեռ..` +(374)95110216

Էլ. փոստ`