Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արսեն Անդրեասյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: Գործ թիվ` ՍնԴ/2428/04/23

15.04.2024

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
՛՛Սնանկության մասին՛՛ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մայիսի 3-ին ժամը՝ 11:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրասենյակ հասցեում նշանակված է Արսեն Անդրեասյանի սնանկության գործով՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ շարժական գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով .
Լոտ.1. Volkswagen մակնիշի Vento տիպարի, 1995թ. արտադրության, 37 MD 402 հաշվառման համարանիշի, ինտենսիվ շահագործված ավտոմեքենա։ Տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ արծաթափայլ, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ավտոմեքենան ֆիզիկապես մաշված է, կան հանված և խափանված դետալներ և պահեստամասեր, կան նաև ծռված, ջարդված, ժանգոտված, կոռոզիային ենթարկված և փթած հատվածներ:
Աճուրդի մեկնարկային գինը` 300 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295490 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա՝ 29.04.2024թ. ժամը՝ 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արսեն Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12շ. բն. 44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`