Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սամվել Ջոնիկի Ոսկանյանի Թիվ ՍնԴ/3227/04/21 սնանկության գործով վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, վարկի ապահովման միջոց հանդիսացող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.04.2024

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
՛՛Սնանկության մասին՛՛ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. Ապրիլի 12-ին նշանակված Սամվել Ոսկանյանի սնանկության գործով վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, վարկի ապահովման միջոց հանդիսացող գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2024թ. մայիսի 7-ին ժամը 13:00-ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրասենյակ հասցեում նշանակված է Սամվել Ոսկանյանի սնանկության գործով վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, վարկի ապահովման միջոց հանդիսացող գույքի աճուրդը հետևյալ մեկ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
Լոտ 1- ՀՀ Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Հայկավան 3-րդ փողոց 23 հասցեում գտնվող անասնաշենք, հողամասի բնութագիրը՝ կադաստրային ծածկագիր՝08-061-0043-0005, մակերեսի չափը՝ 0,27հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերեի, գործառնական մշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն։ Շինության բնութագիրը՝ նպատակային նշանակությունը՝ բնակելի, բնութագիրը ըստ առանձին շինությունների՝ կադաստրային ծածկագիր՝08-061-0043-0005-001, անասնաշենք-535,94քմ, ընդհանուր բաժնային սեփականաություն, վկայական՝ 29032022-08-0025, սեփականատերեր՝ Մարգուշ Քյարամի Ոսկանյան-6/10, Հրուշ Մարտիրոսի Ոսկանյան-1/10, Սամվել Ջոնիկի Ոսկանյան-1/10, Արմեն Ջոնիկի Ոսկանյան-1/10, Գագիկ Ջոնիկի Ոսկանյան-1/10, քարե կրող պատերով, մեկ հարկ, տանիքը մետաղական թիթեղ փայտյա կավամածով, լավ վիճակի, պատուհանները փայտյա, մուտքի դուռը մետաղական դարպաս բավարար վիճակի, միջհարկային բարձրությունը՝3,40մ, հատակը բետոն, ներքին հարդարումը բացակայում է, ընդհանուր վիճակը վատ, առկա է էլեկտրոմատակարարում և ջրամատակարարում, գույքը հանդիսանում է պարտապանի վարկի ապահովման միջոցը և գրավադրված է <<Ակբա Բանկ>> ԲԲԸ-ում, 1 794 688 ՀՀ դրամ մեկնարկային գնով։
Գույքը գնելու դեպքում առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար սահմանված հայտի հետ միասին պետք է ներկայացվեն`
ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚
բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ում բացված 16069035301865 սնանկության հատուկ հաշվեհամարին` մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սամվել Ոսկանյանի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյանին, հեռ.` 095-45-43-56 ։

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 14 փող. 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`