Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

սնանկ ճանաչված «Արթվոյաժ» ՍՊԸ (քաղ. գործ թիվ ՍնԴ/0702/04/21) սեփականության իրավունքով պատկանող գույքի թվով 2 /երկու/ անվանում տրանսպորտային միջոցների հրապարակային սակարկություններով կրկնաճուրդի մասին

17.04.2024

Հայտատու` Արամայիս Իսպիրյան
սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ք.Երևան, Արշակունյաց 5 - 311 հասցեում, 2024թ. ապրիլի 03 -ին ժամը 11 : 00 -ին հայտարարված սնանկ ճանաչված «Արթվոյաժ» ՍՊԸ (քաղ. գործ թիվ ՍնԴ/0702/04/21) սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդում վաճառվել են թիվ 5 և թիվ 6 լոտերը, որոնց գնման գումարները օրենքով սահմանված 10 տասօրյա ժամկետում գնորդի կողմից չեն վճարվել /մինչև 17.04.2024թ. դրությամբ/:
ք.Երևան, Արշակունյաց 5 - 311 հասցեում, 2024թ. մայիսի 15-ին ժամը 11 : 00-ին կանցկացվի սնանկ ճանաչված «Արթվոյաժ» ՍՊԸ (քաղ. գործ թիվ ՍնԴ/0702/04/21) սեփականության իրավունքով պատկանող գույքի թվով 2 /երկու/ անվանում տրանսպորտային միջոցների հրապարակային սակարկություններով կրկնաճուրդը, որը տեղի կունենա 2 /երկու/ առանձին լոտերով, բաց դասական եղանակով: Կրկնաճուրդում վաճառվում են՝

ԼՈՏ 5 - MERCEDES-BENZ TRAVEGO 17SHD մակնիշի, պետ․ համարանիշ․ 754 AL 61 ավտոմեքենա: Նույնականցման համարը՝ NMB63201213245549, արտադրության տարեթիվը՝ 2007թ., տեսակը՝ ավտոբուս, վագոն, գույնը՝ սպիտակ, շարժիչը՝ 428 Ձ/ուժ դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, շարժիչը խափանված է, բացակայում է մարտկոցը, աջ և ձախ կողմերում կոտրված են ապակիները, դուռը, առկա են փոքր վնասված հատվածներ,քերծվածքներ:
Մեկնարկային գինը – 2.573.473 ՀՀ դրամ (առանց գնի իջեցման):

ԼՈՏ 6 - MERCEDES-BENZ TRAVEGO 17SHD մակնիշի, պետ․ համարանիշ․ 755 AL 61 ավտոմեքենա: Նույնականցման համարը՝ NMB63201213248998, արտադրության տարեթիվը՝ 2008թ., տեսակը՝ ավտոբուս, վագոն, գույնը՝ սպիտակ, շարժիչը՝ 428 Ձ/ուժ դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, խափանված է արգելակման համակարգը /ABS մոդուլյատոր/, վնասված է շարժիչի մախավիկը, առկա են փոքր վնասված հատվածներ, քերծվածքներ:

Մեկնարկային գինը – 2.951.780 ՀՀ դրամ (առանց գնի իջեցման):

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` աճուրդն անցկացնելու օրվանից 5
/հինգ/ օր առաջ, կարող են աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը՝ հայտում նշելով հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/, գործի համարը և կառավարչի անուն ազգանունը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները՝ հայտում նշելով հաշվառման հասցեն /ծանուցման հասցեն/, ՀՎՀՀ –ն, հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/, գործի համարը և կառավարչի անուն ազգանունը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը /անդորրագրերը/: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% /բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը/, իսկ նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի «Յունի բանկ»ԲԲԸ Նոր-Նորք մասնաճյուղում բացված հ/h 24126038847500 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 /տաս/ օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում /10 /տաս/ օրվա ընթացքում/ չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:
-Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որոնք աճուրդին ներկա գտնվելու համար պետք է վճարեն մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հինգապատիկը:Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում՝ աճուրդն անցկացնելու օրվանից հինգ օր առաջ, ispmayis@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են դիմում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին`նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, հայրանունը,ազգանունը, ծանուցման հասցեն և հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/: Դիմումին կցվում են անձը հավաստող փաստաթղթի պատճենը և մուտքի վճարումը սնանկության հատուկ հաշվին հավաստող անդորրագիրը:
Աճուրդները անցկացվում են՝
ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով նախատեսված կարգի համաձայն:
Գույքի նկատմամբ նոտարական, իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը և վճարումները, ինչպես նաև մնացած բոլոր գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի հաշվին և գնորդի կողմից:Լոտն ուսումնասիրել, աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել /նախօրոք պայմանավորվել/` (099) 12-68-68 թիվ ՍնԴ/0702/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Իսպիրյանին:

Հասցե` Ք. Երևան, Նանսենի 19-124

Հեռ..` +37499126868

Էլ. փոստ`