Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սպարտակ Հրաչիկի Մուրադյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.04.2024

Հայտատու` Արամ Խաչատրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ.մայիսի 01-ին ժամը 11:00-ին Սպարտակ Հրաչիկի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ /2315/04/21 սնանկության գործով կայացված վճռով սնանկ ճանաչված Սպարտակ Հրաչիկի Մուրադյանի պարտավորությունների համար իրեն և երրորդ անձին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը բաց եղանակով հետևյալ լոտերով: Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ. 1. ՀՀ, Լոռու մարզ, համայնք Արևաշող, 3 փողոց, թիվ 45 հասցեում գտնվող անշարժ գույք՝ բնակելի տուն - 136,5ք.մ. /կադաստրային ծածկագիր՝ 06 - 021- 0047- 017 - 001/, գոմ-20 ք.մ/կադաստրային ծածկագիր՝ 06 - 021- 0047- 017-002-000/, հողամաս-0,128 հա /կադաստրային ծածկագիր՝ 06 - 021- 0047- 017/: Գույքի մեկնարկային գինը կազմում է 5 183 190 /հինգ միլիոն հարյուր ութսուներեք հազար հարյուր իննսուն/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը: Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով մասնակցության վճարի, բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամ և 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
3) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Սպարտակ Հրաչիկի Մուրադյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի 2474503308130000 հաշվեհամարին: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի նախավճարի վճարի չափը: Յոթօրյա ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտը ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոաթանալու նպատակով աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում ցանկացողները կարող են դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ ք. Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11
Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru

Հասցե` ք.Երևան, Իսակովի, 4/1 շ., բն.11

Հեռ..` /091/ 555-320

Էլ. փոստ`