Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշոտ Թադևոսյանի /ՍՆԴ/2496/04/20/ պարտավորությունների համար գույքի աճուրդի անցկացման և կազմակերպման մասին

18.04.2024

Հայտատու` Աշոտ Բաբկենի Թադևոսյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյան
<<Սնանկության մասին >> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

• 2024թ. մայիսի 07-ին, ժամը 12:00-ին Աշոտ Բաբկենի Թադևոսյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 05.05.2023թ. /գործ թիվ ՍՆԴ/2496/04/20 / վճռով սնանկ ճանաչված Աշոտ Բաբկենի Թադևոսյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում գրավադրաված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով.
• ԼՈՏ 1. ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Բալահովիտ,Ծաղկունք 2-րդ փ., 35 տուն հասցեի անշարժ գույքը ։ Շինության ընդհանուր մակերեսը 201.34 քմ: Բնակելի տունը երկհարկանի է: Շինության հիմքը ե/բ: Պատերը քար, իրականացված է արտաքին երեսպատում:Միջհարկային ծածկը ե/բ: Շինության տանիքը երկլանջ,իրականացված է մետաղական վահանիկներով:Մուտքի դուռը՝մետաղյա,ներսի դռները՝մետաղապլաստ: Պատուհանները մետաղապլաստ: Հատակը բետոնյա երեսսվաղ: Առաջին հարկի պատերը և առաստաղը ՝գաջասվաղ, երկրորդ հարկի հարդարանքը բացակայում է: Լոգարանի և սանհանգույցի պատերը և հատակը երեսպատված են բետոնյա երեսսվաղով: Առկա էլեկտրմատակարարում և ջրամատակարարում: Գազամատկարարում չկա: Բնակելի տան ներքին հարդարանքը 1-ին հարկում անավարտ է, 2-րդ հարկում ամբողջովին բացակայում է:
Մեկնարկային գինը՝ 73.500.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 02.05.2024թ., ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Աշոտ Բաբկենի Թադևոսյանի անվամբ <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում բացված թիվ 1510007943893888 սնանկության հատուկ հաշվին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում ,հնարավորության դեպքում նաև տեսագրվում է կառավարչի կողմից: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Աշոտ Բաբկենի Թադևոսյանի
սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանին՝ 099-69-10-02 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Անդրանիկի 24/37

Հեռ..` +37499691002

Էլ. փոստ`