Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1008/04/23 սնանկության գործով պարտապան Ռոբերտ Վանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

19.04.2024

Հայտատու` Սնանկության կառավրիչ՝ Լուսինե Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.05.2024 թվականին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Բուզանդի 7 շենք, տարածք 3 հասցեում, պարտապան Ռոբերտ Վանյանի թիվ ՍնԴ/1008/04/23 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Լուսինե Սարգսյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:

Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը 1 լոտով:

Ռոբերտ Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում 11-019-0032-0003 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասը՝ անշարժ գույքը։ Անշարժ գույքը գտնվում է Բերդավան գյուղում, գյուղի կենտրոնից մոտ 1կմ հեռու, շրջակա հողակտորները հիմնականում ազատ են կառուցապատումից, մի մասը կառուցապատված են բնակելի տներով։ Ներհամայնքային տրանսպորտը բացակայում է։ Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի։ Հողամասի մակերեսը՝ 1260քմ, հողամասի ճակատային եզրագծի առկայությունը փողոցի հետ 32,54մ․։ Հողամասի թեքությունը՝ հարթ հողամաս։ Հողամասում կոմունիկացիոն համակարգերի առկայությունը՝ առկա է հնարավորություն էլեկտրոմատակարարման, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի հետ միացման։ Հողամասի երկրաչափական ձևը՝ ուղղանկյունի։
Մեկնարկային գինը՝ 1 200 000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապան Ռոբերտ Վանյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16048152137739 սնանկության հատուկ հաշվին:
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ Արդարադատության նախարարի 16 մարտի 2020թ N 116-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո տաս օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը:
Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց, արգելանքները վերացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը կառավարչի կողմից կարող է ձայնագրվել և տեսագրվել:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին՝ հեռ. 093-60-76-73։

Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Փ․ Բուզանդ 7 տարածք 3

Հեռ..` +374 93 607-673

Էլ. փոստ`