Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ՄՈՒՐԱԴՅԱՆՇԻՆՄՈՆՏԱԺ>> ՍՊԸ –ի սեփականության իրավունքով պատկանող և գրավական հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու մասին հայտարարություն

22.04.2024

Հայտատու` <<ՄՈՒՐԱԴՅԱՆՇԻՆՄՈՆՏԱԺ>> ՍՊԸ –ի սնանկության գործով կառավարիչ՝Արտակ Հարությունյան
<<Սնանկության մասին >> ՀՀ օրենքի76 հոդված

2024թ. Մայիսի 10-ին ժամը 12:30-ին <<ՄՈՒՐԱԴՅԱՆՇԻՆՄՈՆՏԱԺ>> ՍՊԸ -ի սնանկության գործով (ՍնԴ/1348/04/23) կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կանցկացվի <<ՄՈՒՐԱԴՅԱՆՇԻՆՄՈՆՏԱԺ>> ՍՊԸ –ի սեփականության իրավունքով պատկանող և գրավական հանդիսացող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 3ԼՈՏ`
Լոտ1.ք.Երևան,Նոր Նորք,Գ.Բաղյան 2-րդ նրբանցք 1շենք հասցեում գտնվող թիվ 25 բնակարան (գրավի վկայական 17012022-01-0094) հինգ հարկանի շենքի 5 հարկ,ընդհանուր մակերեսը 67.4 քմ,արտաքին հարդարումը(1-4 բալ) միջին 2 բալ,ներքին հարդարումը(1-8 բալ) լավ 5 բալ, գույքը զբաղվեցրած է սեփականատիրոջ կողմից (ծանրաբեռնված գույք)-----17.218.700 ՀՀ դրամ ՝ հանդիսանում է գրավական <<Ամերիաբանկ>>ՓԲԸ-ում:
Լոտ2.Մարզ Արմավիր,համայնք Խոյ,գյուղ Դաշտ,Արևելյան փողոց 05 հասցեում գտնվող անշարժ գույքերը (գրավի վկայական (18012022-04-0051) ,հողամասի մակերեսը՝28798քմ,մեկ հարկանի, ընդհանուր մակերեսը 63.7 քմ,պահեստ 51.7 քմ,ծածք՝95.0 քմ,արտաքին հարդարումը(1-4 բալ) միջին վիճակ,ներքին հարդարումը(1-8 բալ) միջին վիճակ,գույքը զբաղվեցրած է սեփականատիրոջ կողմից ---29.845.728 ՀՀ դրամ՝ հանդիսանում է գրավական <<Ամերիաբանկ>>ՓԲԸ-ում:
Լոտ4.<<ՄՈՒՐԱԴՅԱՆՇԻՆՄՈՆՏԱԺ>> ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված <<Ակբա Բանկ>>ԲԲԸ-ի սովորական բաժնետոմսեր՝ 1 հատը-14.000 ՀՀ դրամ ,10-հատը –82.670 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Նախավճարը կազմում է տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի 5 տոկոսը, մասնակցության վճարի չափը կազմում է 50.000 ՀՀ դրամ,իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ: Աճուրդի նախավճարը ,մասնակցության վճարը և մուտքի վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ԱՄԻՕ ԲԱՆԿ> ՓԲԸ-ի Գյումրու մ/ճ-ի <<ՄՈՒՐԱԴՅԱՆՇԻՆՄՈՆՏԱԺ>> ՍՊԸ–ի սնանկության գործով հ/հ 1150020148158118 հատուկ հաշվին աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում Է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների (սեփականատիրոջ) հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրել ցանկացողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ծանոթանալ ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կամ գույքի գտնվելու վայրում:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի 2020թ մարտի 16-ի N116-Ն կարգին համապատասխան:

Հասցե` ք.Գյումրի,Գորկու 88/5

Հեռ..` +37493464643

Էլ. փոստ`