ԱՐՏՅՈՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
17.02.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (010) 250519, (0235) 22383, artashatmeria@bk.ru
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2022 թվականի N 4499-Ա
ԱՐՏՅՈՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի Արտյոմ Սամվելի Վարդանյանը (Հաշվառված՝ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ.Բերքանուշ, Ղազարյան փողոց, տուն 34), հանդիսանալով գույքահարկի /փոխադրամիջոց/ գծով հարկային պարտավորություններ վճարող սուբյեկտ, հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 25-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի /փոխադրամիջոց/ գծով հարկային պարտավորությունների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ․
28 սեպտեմբերի 2022թ-ի դրությամբ՝ RANGE ROVER SPORT 4 մակնիշի 19 RS 009 ավտոմեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 2018-2021թթ-ի համար կազմում են 761.325 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը ։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022թ-ի դեկտեմբերի 12-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է / հիմք՝ հետադարձ ծանուցման ստացական/ Արտյոմ Սամվելի Վարդանյանը: Վերջինս լինելով պատշաճ ծանուցված՝ չի ներկայացել լսմանը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ․
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկերը, տուրքերը, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի /այսուհետև՝ Օրենսգիրք/ 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին»:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1.1 մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ՝
1.Արտյոմ Սամվելի Վարդանյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 761․325 / յոթ հարյուր վաթսունմեկ հազար երեք հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ՝ որպես գույքահարկի /փոխադրամիջոցի/ գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:
Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23,62
Հեռ..` 0235/ 2-23-83
Էլ. փոստ`