«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
13.04.2023
«ԴԱՆԻ ՖԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՏՆՕՐԵՆ ՀՈՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ
ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Մ․ՄԱԶՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 5/28
ՀՀ, Ք․ ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՆՈՐԱՇԵՆ ԹՂՄ․/Շ/37/67
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի ապրիլի 21-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 129, 5-րդ հարկ հասցեում։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից տրամադրվում է 2023 թվականի մարտի 31-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ թիվ 0574 արձանագրությունը։
Առդիր՝ 6 էջ։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող՝ Սոնա Սարգսյան
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն
010 65 05 53 (26)