<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված Զավեն Հովհաննեսի Ղազարյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին
29.06.2023
Զավեն Հովհաննեսի Ղազարյանին
Հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք.Էջմիածին
Թորոս Ռոսլինի փող., թիվ 40Ա տուն
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Ձեր կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023 թվականի հուլիսի 4-ին, ժամը` 11:05-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Վաղարշապատի համայնքապետարան /հասցե, ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Վաղարշապատ համայնքի տարածքում առանց թույլտվության մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու համար, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`