Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 18 հուլիսի 2023 թվականի N 232-Ա ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ 7-ՐԴ ՇԵՆՔԻ N 1 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԷԴՈՒԱՐԴ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ ԴԱՎԻԴՈՎԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.07.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 14․07․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Էդուարդ Կոնստանտինի Դավիդովին պատկանող VOLKSWAGEN PASSAT 2.8 մակնիշի, 36MP219 պետհամարնիշի 2000թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2019-2022թթ, ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 199451 դրամ, որից տույժ՝ 35488 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի հարկի գծով հարկային պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Էդուարդ Կոնստանտինի Դավիդովից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 117347 (հարյուր տասնյոթ հազար երեք հարյուր քառասունյոթ, վճարման հաշվեհամար 900365000430) և 82104 (ութսուներկու հազար մեկ հարյուր չորս, վճարման հաշվեհամար 900365031252) ՀՀ դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդուարդ Կոնստանտինի Դավիդովին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`