Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 18 հուլիսի 2023 թվականի N 231-Ա ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ N 26/1 ՇԵՆՔԻ N 12 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՕՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՊԱՊՈՅԱՆԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.07.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 14․07․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Օնիկ Հարությունի Պապոյանին պատկանող MERCEDES-BENZ VIANO 3.2 մակնիշի, 01UP022 պետհամարանիշի 2003թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2018-2021թթ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 231935 դրամ, որից տույժ՝ 58224 դրամ, և MERCEDES-BENZ VIANO 3.2 մակնիշի, 01CF022 պետհամարնիշի 2004թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2019-2022թթ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 197164 դրամ, որից տույժ՝ 35497 դրամ, ընդամենը՝ 429099 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ

1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Օնիկ Հարությունի Պապոյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 429099 (չորս հարյուր քսանինն հազար իննսունինն) ՀՀ դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Օնիկ Հարությունի Պապոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`