Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼՏԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.07.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
<<Վարչական իրավախախտումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152․2-րդ հոդվածի 1-ին մաս

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 19.05․2023 թվականին կազմված արձանագրությունը՝ պարզվել է․

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Միքայել Յալտարյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Արարատ քաղաք, Խանջյան փ. 26 2) կողմից Արտաշատ քաղաքի Մարքսի 14/3 հասցեում թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152․2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 19.05․2023 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ զեկուցագրի հիման վրա 2023 թվականի մայիսի 23-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152․2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 29․05․2023, 11։30-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված Միքայել Յալտարյանը չի ներկայացել լսմանը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Միքայել Յալտարյանն Արտաշատ քաղաքի Մարքսի 14/3 հասցեում գտնվող 03-001-0057-0261 կադաստրային ծածկագրով շենքը պետական գրանցման համապատասխան նպատակային և գործառնական նշանակությամբ չի օգտագործել, որպիսի պարագայում կատարել է իրավախախտումը, որը բնորոշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 152․2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի մայիսի 29-ին Արտաշատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է Միքայել Յալտարյանը, ծանուցումը ուղարկվել է փոտային առաքանիով, որը վերջինս ստացել, ստորագրել է։ Միքայել Յալտարյանը չի ներկայացել վարչական վարույթի շրջանակներում հրավիրված լսմանը, չի ներկայացրել առարկություններ և/կամ միջնորդություններ։

2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Նույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ:

<<Վարչական իրավախախտումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152․2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է՝

<<1. Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝


առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով»:

Այսպես` Միքայել Յալտարյանն Արտաշատ քաղաքի Մարքսի 14/3 հասցեում գտնվող, 03-001-0057-0261 կադաստրային ծածկագրով շենքը պետական գրանցման համապատասխան նպատակային և գործառնական նշանակությամբ չի օգտագործել։

3․ Եզրափակիչ մաս․

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ, 35-րդ հոդվածներով, 152․2-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ․

1. Միքայել Յալտարյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու համար՝ 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ,Օգոստոսի 23/62

Հեռ..` (010) 250519, (0235) 22383,

Էլ. փոստ`