Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 02 օգոստոսի 2023 թվականի N 277-Ա ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ 48Ա ՇԵՆՔի N 35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ԹՐԱՍԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ>> ՍՊԸ-Ի ՉՎՃԱՐԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.08.2023

Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 02.08․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Երևան քաղաքի <<Թրասթ Մենեջմենթ>> ՍՊԸ-ին պատկանող Ջերմուկ համայնքի, Չարենցի 1/1 հասցեում գտնվող, 10-002-0007-0007-001 ծածկագրով անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորությունը 2021-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 351426 դրամ, որից տույժ՝ 27775 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, ուր վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1. Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 48Ա շենքի, N35 հասցեում գտնվող <<Թրասթ Մենեջմենթ>> ՍՊԸ-ից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 351426 (երեք հարյուր հիսումեկ հազար չորս հարյուր քսանվեց) ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365000323):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Թրասթ Մենեջմենթ>> ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`