Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՎԵԼԻԽԱՆ ՍԱՇԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ MITSUBISHI CHARIOT GRANDIS 3.0 ՄԱԿՆԻՇԻ 34 DZ 108 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՈՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.09.2023

Հայտատու` ՀՀ ՇՄ Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենք 59-րս հոդված 1-ին մաս

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների MITSUBISHI CHARIOT GRANDIS 3.0 մակնիշի 34 DZ 108 պետհամարանիշով փոխադրամիջոցը սեփականության իրավունքով պատկանում է Վելիխան Սաշայի Մխիթարյանին:
Վելիխան Սաշայի Մխիթարյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված փոխադրամիջոցի համար վճարման ենթակա հարկը: Ինչի արդյունքում գոյացել է փոխադրամիջոցի հարկի գծով պարտք՝ 319898 /երեք հարյուր տասնինը հազար ութ հարյուր իննսունութ/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքվ սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2023 թվականի հուլիսի 10-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Վելիխան Սաշայի Մխիթարյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Վելիխան Սաշայի Մխիթարյանի բացակայությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, 225-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի հանրապետության օրենքի» 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և 34-րդ հոդվածով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վելիխան Սաշայի Մխիթարյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող MITSUBISHI CHARIOT GRANDIS 3.0 մակնիշի 34 DZ 108 պետհամարանիշով փոխադրամիջոցը հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 319898/երեք հարյուր տասնինը հազար ութ հարյուր իննսունութ/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
2.Որոշման օրինակը ուղարկել Վելիխան Սաշայի Մխիթարյանին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:
5.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը

Հասցե` ՀՀ ՇՄ ք. Արթիկ Ազատության հրպ. 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` artik.am

Էլ. փոստ`