Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ «ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ ՎԻՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆԸ ՀԱՐՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Վ/Դ-321)

18.10.2023

Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴՎԱԾ


N _____________________

“___ “ ______________ 2023թ.

0047 ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129
(374-10) 65-05-53, 65-03-05
Էլ. փոստ՝ info@hlib.am


«ՍՈԼԱՐ ԻՔՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՏԻԿԻՆ ԱՐԵՎԻԿ ԱՆԱՆՅԱՆԻՆ
Ք. ԵՐԵՎԱՆ, ՅԱՆ ՌԱՅՆԻՍԻ Փ., շ90/33
Ք. ԵՐԵՎԱՆ, ԹՈԹՈՎԵՆՑԻ Փ. Շ/5/ԲՆ. 17
samvel.tadevosyan@yahoo.com

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելոով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ Վ/Դ-321 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2023 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (քաղաք Երևան, Ա.Արմենակյան 129, 5-րդ հարկ):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Կատարող՝ Աննա Աղբալյան
Աշխատողների առողջության պահպանման
և անվտանգության ապահովման
վերահսկողության բաժին, հեռ. 65-05-53 (23)

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-05-53

Էլ. փոստ`