Էդիկ Յորդանյանի վերաբերյալ ծանուցագիր՝ վարչական վարույթի լսումներին հրավիրելու մասին
03.11.2023
Հարգելի պարոն Էդիկ Յորդանյան
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 154 1 -րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու փաստի առթիվ:
Հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվել են՝ Էդիկ Յորդանյանի պատշաճ ծանուցումն ապահովելու հիմքով։
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023 թվականի նոյեմբերի 06-ին ժամը` 16:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Մեղրի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժին, հասցե` ք. Մեղրի, փ Զ.Անդրանիկի 2 , 4-րդ հարկ:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2
Հեռ..` 028643500
Էլ. փոստ`