Ծանուցագիր Վահե Վարդանյանին Տեսչական մարմնում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարուցված թիվ ՎԴ-437 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին
07.11.2023
ՔԱՂԱՔԱՑԻ` ՎԱՀԵ ԹՈՐԳՈՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՄԱՆԹԱՇՅԱՆ ՓՈՂ. 8-ՐԴ ՇԵՆՔ, ԲՆ. 49
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ ՎԴ-437 վարչական վարույթի արդյունքում «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊԸ-ում արձանագրված խախտումները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2023 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 11:30–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարուցված թիվ ՎԴ-437 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ․ 129, 5-րդ հարկ։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։
ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կատարող՝ Գարիկ Պողոսյան
Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն
հեռ. 65-05-53 (20)