Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում թիվ 1423, «ՆԱՏՈՒՌԱԼ ՖՈՒԴՍ» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին

21.12.2023

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված




«29» օգոստոս 2023թ. ք. Երևան

Որոշում N__
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմնի) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս ուսումնասիրելով.
1. Վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին 2023 թվականի հուլիսի 18-ի N ՎՎ-1913-Ա հրամանը,
2. «ՆԱՏՈՒՌԱԼ ՖՈՒԴՍ» ՍՊԸ-ում 2023 թվականի հուլիսի 31-ին իրականացված զննման արձանագրությունը,
3․ 2023 թվականի օգոստոսի 02-ի N 06/17182-023 վարչական վարույթը կարճելու մասին N 2017 որոշումը,
4․ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու 2023 թվականի օգոստոսի 07-ի N 03/17498-2023 ծանուցագիրը,
5․ Վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 17-ի N 1439 արձանագրությունը,
6․ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 17-ի N 03/18412-2023 ծանուցագիրը։

Պարզեցի
1. Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի հուլիսի 11-ին ստացված թիվ /01/70-1/41753-2023 գրությունը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 7-րդ ենթակետը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 18-ի N ՎՎ-1913-Ա հրամանով հարուցվել է թիվ 180723-1888 վարչական վարույթ` «ՆԱՏՈՒՌԱԼ ՖՈՒԴՍ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հուլիսի 31-ին «ՆԱՏՈՒՌԱԼ ՖՈՒԴՍ» ՍՊԸ-ի գործունեության՝ ք․ Երևան, Աճառյան փ. 82 հասցեում իրականացվել է զննում:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը՝
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականին հուլիսի 11-ին ստացված /01/70-1/41753-2023 գրությունը և արձանագրությունը,
2. Ընկերության տնօրեն Արտուշ Գալստյանի 31.07.2023 թվականի գրավոր հայտարարությունը։
Արդյունքում պարզվել է, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ 2023 թվականի մարտի 30-ի դրությամբ Գոռ Վալերիկի Գևորգյանը աշխատել է Ընկերությունում առանց աշխատանքային պայմանագրի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։ 2023 թվականի մարտի 30-ից հետո Գոռ Վալերիկի Գևորգյանը Ընկերությունում այլևս չի աշխատել, հետևաբար վերջինիս հետ չի կնքվել աշխատանքային պայմանագիր։
Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի օգոստոսի 17-ին կազմվել է N 1439 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության տեղի և ժամի մասին ծանուցագրի հետ պատշաճ ձևով ծանուցվել է Ընկերության տնօրեն Արտուշ Գալստյանին։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։ Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
2023 թվականի օգոստոսի 29-ին Տեսչական մարմնում ք. Երևան, Ա. Արմենակյան 129 հասցեում նշանակված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը Արտուշ Գալստյանը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։։

Պատճառաբանական մաս

Վարչական մարմինը հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ 2023 թվականի մարտի 30-ի դրությամբ Գոռ Վալերիկի Գևորգյանը աշխատել է Ընկերությունում առանց աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Ընկերության տնօրեն Արտուշ Գալստյանը (անձնագիր տվյալները–AS0527098, տրված 2019-03-26, 005-ի կողմից):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Արտուշ Գալստյանը կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Արտուշ Գալստյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես Ընկերության տնօրեն՝ պաշտոնատար անձ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
2. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230, 279, 281, 283-րդ հոդվածներով, և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝
Որոշեցի
1. Ընկերության տնօրեն (անձնագիր տվյալները–AS0527098, տրված 2019-03-26, 005-ի կողմից), որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տուգանքի` 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշումը ծանուցել Ընկերության տնօրեն Արտուշ Գալստյանին՝ էլ. հասցե՝ Tsyush7102@gmail.com։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա _________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
_________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում __________________________________________________________________________________________________________________
Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատի

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` 010-65-05-53

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`